National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.07.2022
Նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին. Արմեն Գրիգորյան
1 / 10

Կառավարությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ լայնածավալ, երեք ուղղությամբ բարեփոխումներ է իրականացնում Ոստիկանության, Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի ոլորտներում. ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների իր ելույթի ժամանակ:

Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ այս բարեփոխումների համատեքստում պլանավորվում է ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին. Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել նոր կառույցի ձեւավորման հարցով: «Ուզում եմ ասել, որ Ոստիկանության բարեփոխումները հենց այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել, եւ դրա հիմքում դրված է ժողովրդավարական կոնցեպտը: Սկսած 2018 թ. Կառավարությունը սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարեւոր է նաեւ անվտանգության, կայունության եւ մեր կարողությունների ավելացման տեսանկյունից»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Ընդհանուր, նաեւ անվտանգության համակարգի տեսանկյունից Անվտանգության խորհրդի քարտուղարը կարեւորել է Ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am